«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ
Դու ուսանող ես, ակտիվ մեդիա սպառող ես, բաց չես թողնում ֆեյսբուքյան լայվերը, ինսթագրամի թարմացումները, յութուբյան նորույթները, գիտես հեռուստասերիալների ժամերը, օրվա լուրերին տեղեկանալու համար ունես հստակ և վստահելի աղբյուրներ, կամ հակառակը՝ համարում ես, որ էկրանը թշնամի է, քեզ չես տեսնում եթերում, բարկանում ես սենսիացոն վերնագրերից ու չստուգված լուրերից, գուցե ընդհանրապես չունես մեդիայի կարիքը, քանի որ մեդիան հենց դու ես….
Քայլ արա, դարձի՛ր մեդիաքննադատ ու մասնակցի՛ր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթին:
Մրցույթի այս տարվա թեմաներն են`
- Click. սենսացիոն վերնագիր
- Իմ քայլը ապագայի մեդիայում
- Ուղիղ միացում դեպքի վայրից
- Մարդիկ են մեդիան. հեղափոխության սիմվոլները
Վերոնշյալ թեմաներով քո կարծիքը, փորձը, վերլուծությունը կամ դիտարկումը կարող ես ներկայացնել հետևյալ ձևաչափերից որևէ մեկով՝
- Էսսե /անձնական պատմություն (մինչև 2 էջ)
- Վերլուծական հոդված (մինչև 3 էջ)
- Տեսանյութ/աուդիոնյութ
- Մուլտիմեդիա նյութ
Ուղարկիր քո պատմությունը մինչև հունիսի 30 -ը [email protected] էլ փոստի հասցեին` նամակին կցելով նաև քո ինքնակենսագրությունը (CV):
Մասնակցել կարող են ՀՀ բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում սովորող բոլոր ուսանողները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսին: Լավագույն 3 աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր: