Ես կարող եմ. երիտասարդների ներուժի զարգացման նախաձեռնություն
Աղբյուրը՝ www.treeoflife.am
«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և Իմփաքթ Հաբ Երևան հիմնադրամը, Robert
Bosch Stiftung-ի «Գործազրկության սահմաններից դուրս» ծրագրի շրջանակներում, հայտարարում է մասնակիցների
գրանցում «Ես կարո՛ղ եմ» երիտասարդների ներուժի զարգացման բացառիկ նախաձեռնությանը մասնակցելու համար:
Ծրագիրը, որը միտված է նպաստելու Հայաստանում գործազրկության պատճառների կրճատմանը, նպատակ ունի
մենթորային հանդիպումների և աշխատարանների (workshops) միջոցով այսօրվա ուսանողներին պատրաստել վաղվա
աշխատանքային շուկայի մարտահրավերներին:
Ծրագիրն իր մեջ ներառում է.
- Աշխատարանների շարք (CV-ի, մոտիվացիոն նամակի, ուղեկցող նամակի պատրաստում, հարցազրույցի
էթիկետ),
- ՀՀ ուսանողների համար գոյություն ունեցող հնարավորությունների ներկայացում (աշխատաշուկայի արդի
պահանջները, առկա կրթաթոշակներ և աշխատանքային պրակտիկաներ/internship),
- Անհատական հանդիպումներ մի շարք ոլորտների առաջատար մասնագետների հետ,
- Մի շարք առաջատար կազմակերպություններում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն:
Դասընթացին կարող են դիմել 16-25 տարեկան ՀՀ-ում բնակվող երիտասարդներ: Նախապատվությունը տրվելու է
Արարատի մարզի բնակիչներին:
Մասնակցության համար դիմողները պետք է.
✔️ լրացնեն տվյալ հայտը,
✔️ տվյալ հայտին կցեն ինքնակենսագրություն կամ ռեզյումե՝ նկարագրելով իրենց կրթությունը, հնարավոր
աշխատանքային փորձը եւ այլ ձեռքբերումները:
Տեղեկատվություն աշխատարանների մասին եւ ժամանակացույց.
- Հանդիպումները տեղի կունենան Իմփաքթ Հաբ Երեւանում (Մելիք-Ադամյան 2/2, 5-րդ հարկ), ամսական երկու
անգամ (ոչ աշխատանքային օրերին):
- Ծրագիրը մեկնարկում է մայիսի երկրորդ կեսին:
- Աշխատարանների լեզուն հայերենն է:
- Աշխատարանները վարելու են Իմփաքթ Հաբ Երեւան համայնքի ոլորտի առաջադեմ մասնագետները:
- Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 1-1.5 ժամ:
Ծրագրի հատկանշական առավելությունը.
Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան աշխատանքային փորձ, նոր գիտելիքներ ու հմտություններ, և, ինչն
ամենակարևորն է, նոր ընկերներ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների շրջանում:
❗ Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 27-ը, ժամը 18:00-ը:
Հայտադիմումը հասանելի է այստեղ
Տեղերը սահմանափակ են` ընտրվելու է միայն լավագույն 12 մասնակիցը:
Հարցերի դեպքում զանգահարել 093 53 61 66 (Սամվել) կամ 093 14 23 15 (Մարիա), կամ կարող եք գրել
[email protected] հասցեին:
✍️ (Հայտի լրացման դաշտերի զգալի մասը պարտադիր չեն: Սակայն խորհուրդ ենք տալիս տրամադրել առավելագույն
տեղեկատվություն՝ ձեր մասին ավելի լավ պատկերացում կազմելու և ձեր ընտրվելու հավանականությունը
բարձրացնելու նպատակով: Ցանկության դեպքում կարող եք նաև ուղարկել ձեր CV-ն/ռեզյումեն ��
[email protected] հասցեին:)