«Նորարարությունների կառավարում» կրթական ծրագիր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը «Երիտասարդ նորարարների դպրոց» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Նորարարությունների կառավարում» կրթական ծրագիրը, որը կմեկնարկի 2016 թ. մայիսի 2-ից:
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱՔԾԸ
1. Ուսումնական ծրագիր
- Բնավորության անհատական գծեր (Personality Traits) -2 ժամ
 - Ստեղծագործական և քննադատական մտածողություն (Creative and Critical Thinking) – 6ժամ
 - Նորարարություն (Innovation) – 6 ժամ
 - Խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում (Creative Problem Solving) – 6 ժամ
 - Ձեռներեցություն (Entrepreneurship) – 6 ժամ
 - Բիզնես մոդելավորում (Business Modeling) – 6 ժամ
 
2. Խորհրդատվական ծրագիր
- Ձեռնարկատիրություն և իրավական հիմնախնդիրներ (Business and Legal Issues) – 2 ժամ
 - Բիզնեսի հիմնում և գրանցում (Business Establishment and Registration) -3ժամ
 - Մտավոր սեփականություն (Intellectual Property) – 3 ժամ
 
3. Ծրագրի գործնական մաս
- Մենթորինգ և քոուչինգ (Mentoring and Coaching)
 
ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
- Ինտերակտիվ ուսուցում, թեմատիկ խաղեր,
 - Օրինակների քննարկում(case study), դրանց հիման վրա նյութի ներկայացում ու յուրացում,
 - Խմբերով աշխատանքների կատարում և կատարված աշխատանքի ներկայացում, արդյունքների քննարկում:
 - Start-up հիմնելու նպատակով մենթորինգի անցկացնում բոլոր թիմերի համար:
 - Start-up-ը զարգացնելու նպատակով քոուչինգի անցկացում ընտրված ընկերությունների համար:
 
ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրված լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան`
- Մասնակցելու աշնանը Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» II միջազգային երիասարդական գիտական դպրոցին, որտեղ կամփոփվեն նաև դասընթացների արդյունքները:
 - Ներգրավվելու ՆՁԱԿ-ի կողմից համակարգվող ինովացիոն նախագծերի կառավարման և առևտրայնացման գործընթացներում:
 - Երկար ժամանակ կցվել քոուչերներին, ովքեր կզարգացնեն բիզնեսը և կփորձեն նաև ֆինանսական միջոցներ ներգրավել:
 
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Դասընթացի/խորհրդատվության ընդհանուր տևողությունն է 40 ժամ/ 6շաբաթ` շաբաթական 2-3 հանդիպում` յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ` ներառյալ սուրճի ընդմիջումը:
Այս փուլից հետո կսկսվեն մենթորինգի աշխատանքները, որից հետո այն թիմերը, որոնք ներկայացումների արդյունքում հաղթող կճանաչվեն կանցնեն քոուչինգի փուլին: Այս գործընթացների մանրամասները կներկայացվեն դասընթացի ժամանակ:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել լրացնելով առցանց դիմում հայտը
https://goo.gl/Crl9gp մինչև ս.թ. ապրիլի 28-ը:
Տեղերը սահմանափակ են` յուրաքանչյուր խմբում մինչև 20 մասնակից, ուստի մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն հաստատման նամակով:
Հաստատման նամակը ստանալուց հետո անհրաժեշտ է 5-օրյա ժամկետում [email protected], [email protected] հասցեներին ուղարկել վճարման կտրոնի սկանավորված տարբերակը:
Ծրագրի մեկնարկը և վայրը` 02.05.2016, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, Կոմիտաս 49/3, ք. Երևան, 0051
Հեռ.` (+374 11) 236554 , (+374 11) 238747, (+374 99) 969247, [email protected] , [email protected]
