Պրակտիկա «ԼՈՒՅՍ» Հիմնադրամում
Աղբյուրը՝ www.luys.am
«Լույս» հիմնադրամի պրակտիկան կամավորական աշխատանք է, որը 17–25 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» աշխարհասփյուռ համայնքի մասնագիտական ցանց: Աշխատանքում իրենց լավագույնը դրսևորած պրակտիկանտներին «Լույսն» աջակցում է աշխատանքի անցնելու հարցում՝ երաշխավորելով տարբեր կազմակերպությունների։ «Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր և երիտասարդներին հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, ինչպես նաև սովորելու միմյանցից:
«Լույսի» պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աշխատանքը հիմնադրամի ընդունարանում` այցելուների ընդունում, նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում, թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։
Հավաստագիր
Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին տրվում է հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր:
«ԼՈՒՅՍԻ» ՊՐԱԿՏԻԿԱՆՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
- 17–25 տարեկան են,
- ակտիվ են ու նախաձեռնող,
- ունեն սովորելու ցանկություն, ինքնազարգացման և հմտությունների կատարելագործման ձգտում,
- տիրապետում են գրավոր ու բանավոր հայերենին և անգլերենին,
- ունեն համակարգչային հիմնական հմտություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
- Առցանց հայտաձևերը պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն:
- Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թ. դեկտեմբերի 5-ը՝ ժամը 19:00-ն:
- Ապագա պրակտիկանտները կընտրվեն՝ ըստ լրացված հայտաձևերի և անցկացված հարցազրույցների:
Դիմել