Ուսնակության ծրագիր ՀՀ Ազգային Ժողովում
Հայտերի ներկայացման հրավեր
Ազգային ժողովրդավարության ինստիտուտ Ստաժավորման ծրագիր Ազգային ժողովում
Ծրագրի նպատակը
Ավելացնել Ազգային ժողովի աշխատանքին հայ երիտասարդ մասնագետների անմիջական ծանոթացումը
Ստաժավորման ծրագրի նկարագիրը
Միջազգային հարաբերությունների Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցությամբ, մեկնարկում է իննամսյա ամբողջական դրույքով ստաժավորման ծրագիր: «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» (SEPPA) շրջանակներում ԱԺԻ-ի Հայաստանի գրասենյակի կողմից աջակցություն ստացող ստաժավորման այս ծրագիրը կոչված է օժանդակելու պատգամավորներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովներին եւ Ազգային Ժողովի աշխատակազմին: Փորձնակների աշխատանքը մշտադիտարկելու, նրանց ուղեցույցներ տրամադրելու եւ օգնություն ցուցաբերելու նպատակով փորձնակները սերտորեն կաշխատեն ԱԺԻ-ի ստաժավորման ծրագիրը համակարգողի հետ, ինչպես նաեւ Ազգային Ժողովում նշանակված ստաժավորման ղեկավարների հետ: Ազգային ժողովում նախատեսվող ստաժավորման ծրագիրը լինելու է չվարձատրվող, այդուհանդերձ, ծրագրի մասնակիցները ստաժավորման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ:
Պարտավորությունները եւ պարտականությունները
Ստաժավորման ամբողջ ընթացքում փորձնակների առաջադրանքներն ու պարտականությունները կներկայացվեն նրա անմիջական ղեկավարի կողմից եւ կարող են ներառել` լրատվության ուսումնասիրություն եւ վերլուծություն, զեկուցումների եւ օժանդակ նյութերի մշակում եւ կազմում, հանդիպումների կազմակերպում, դրանց մասնակցության ապահովում եւ արձանագրությունների պատրաստում, ինչպես նաեւ այլ գործառույթներ:
Փորձնակները նախքան ստաժավորման մեկնարկը կմասնակցեն ԱԺԻ-ի կողմից կազմակերպվող նախնական վերապատրաստմանը, ծրագրի համակարգողին կներկայացնեն շաբաթական հաշվետվություններ, ներկա կգտնվեն ԱԺԻ-ի կամ իրենց անմիջական ղեկավարի կազմակերպած կամ նշանակած հանդիպումներին, վերապատրաստման դասընթացներին կամ նիստերին:
Դիմողներին ներկայացվող պահանջները
● Բարձրագույն կամ հետբուհական կրթության որակավորման աստիճան,
● Հանրային քաղաքականության եւ պետական գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրություն,
● Microsoft Office Suite: Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
● Գերազանց խոսակցական եւ հաղորդակցական հմտություններ,
● Լավ կազմակերպչական եւ վերլուծական հմտություններ,
● Հայերենի եւ անգլերենի արհետավարժ իմացություն,
● Լավ կազմակերպչական հմտություններ եւ բազմակի առաջադրանքների միաժամանակյա կառավարման ունակություն,
● Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
Հաջողության առանցքային գործոնները
Ծրագրում հաջողություն հասնելու առանցքային գործոններ են հանդիսանում աշխատանքային դետալների նկատմամբ ուշադրության դրսեւորումը, խմբագրական, կազմակերպչական ու գրավոր խոսքի գերազանց հմտությունները: Հաջողակ թեկնածուն պետք է լինի ճկուն ու արձագանքող, կարողանա աշխատել աշխատանքային ծանրաբեռնվածության տակ՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլոց հետ համատեղ: Որպես այդպիսին, թեկնածուն պետք է ունենա ուժեղ թիմային կողմնորոշում, գերազանց
միջանձնային շփումների հմտություններ, ժամանակի լավ կառավարման ունակություն, վերլուծական հմտություններ, նոր միջավայրին հարմարվելու ճկունություն, ինչպես նաեւ խնդիրների լուծման կարողություններ:
Ծրագիրն ավարտելուց հետո փորձնակներին կտրամադրվեն հավաստագրեր։
Հայտի ներկայացման վերջնաժամկետ
Հետաքրքրություն ունեցող թեկնածուները իրենց կենսագրությունները, մոտիվացիոն նամակները եւ երաշխավորող երկու անձանց կոնտակտային տվյալները պետք է ներկայացնեն [email protected] հասցեին մինչեւ 2020թ. հունվարի 13-ը (երկուշաբթի): Սա անփոփոխ վերջնաժամկետ է, եւ միայն նախնական փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մոտիվացիոն նամակը կազմելիս նկատի ունեցեք հետեւյալ հարցերը
● Ինչու՞ եք Դուք որոշել դիմել Ազգային Ժողովում ստաժավորման ծրագրին մասնակցելու համար: (200 բառ)
● Ո՞ր հատկանիշներն են Ձեզ դարձնում այս ծրագրում ընդգրկվելու լավ թեկնածու: (200 բառ)
ԱԺԻ-ի մասին
ԱԺԻ-ն ոչ առեւտրային, անկուսակցական, ոչ պետական կազմակերպություն է, որն աշխարհի բոլոր տարածաշրջաններում աջակցում է ժողովրդավարական ինստիտուտներին եւ գործընթացներին: 2018 թվականից ի վեր ԱԺԻ-ի Հայաստանի գրասենյակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման նպատակով սերտորեն գործակցում է կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների եւ քաղաքացիական հանրության գործընկերների հետ:
Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ No7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների եւ Քաղաքական Գործընթացի Ամրապնդման Կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից:
Հաճախ տրվող հարցեր
Հ. Արդյո՞ք ստաժավորման ընթացքում փորձնակը վարձատրվելու է։ Պ. Ազգային Ժողովում փորձնակների ստաժավորման ծրագիրը չի վարձատրվելու։ Սակայն ծրագրի մասնակիցները ստաժավորման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ:
Հ. Արդյո՞ք ստաժավորման ծրագիրը նախատեսում է ամբողջական դրույքով ներգրավվածություն: Պ. Այո, փորձնակները ներգրավված են լինելու ամբողջական դրույքի ժամանակացույցով (9.00-18.00):
Հ. Որքա՞ն է ստաժավորման ծրագրի տեւողությունը: Պ. Ստաժավորման ծրագրի տեւողությունը 9 ամիս է:
Հ. Արդյո՞ք ես կարող եմ իմ աշխատանքը/ուսումնառությունը համատեղել ստաժավորման ծրագրի հետ: Պ. Դուք կարող եք համատեղել, քանի դեռ աշխատանքը/ուսումնառությունը Ձեզ թույլ կտա ամբողջապես կատարելու ստաժավորման ծրագրով ստանձնած հանձնառությունները:
Հ. Կարող եմ արդյո՞ք ես ընտրել ստաժավորման կոնկրետ վայրը եւ/կամ իմ անմիջական ղեկավարին: Պ. Ոչ: Նախապատրաստական դասըթացը հաջողությամբ ավարտելուց հետո փորձնակների տեղաբաշխումը կիրականցվի նրանց մասնագիտական ու կրթական բազայի, ինչպես նաեւ Ազգային Ժողովի կարիքների հիման վրա:
Հ. Որքա՞ն փորձնակներ են ներգրավվելու ստաժավորման ծրագրին: Պ. Կախված դիմումների քանակից` ստաժավորման ծրագիրը կհավաքագրի մինչեւ 22 փորձնակի:
Հ. Ե՞րբ է մեկնարկում ստաժավորումը: Պ. Ընտրված թեկնածուները պետք է պատրաստ լինեն սկսելու իրենց ստաժավորումը 2020թ. փետրվարի 3-ից: