«Կովկասյան բարոմետր» ծրագիր. 2015թ. կատարված ընտրանքային հետազոտության արդյունքների ներկայացմանը
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում 2015թ. կատարված ընտրանքային հետազոտության արդյունքների ներկայացմանը:
Միջոցառումը տեղի կունենա 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին,
«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցեն՝ Երեւան, Իտալիայի փող., 1 շենք):
2004 թվականից ի վեր իրականացվող §Կովկասյան բարոմետր¦հանրային կարծիքի հետազոտությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների մասին: Ի լրումն կրթության, զբաղվածության, հանրային ինստիտուտների մասին ավանդական հարցերի, 2015թ. հարցաթերթն ընդգրկում է հարցեր սահմանադրական բարեփոխումների, կուտակային կենսաթոշակային համակարգի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
2015թ. հետազոտությունն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում` նույն մեթոդաբանությամբ պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում:
Այն հնարավորություն է տալիս իրականացնելու միջերկրային համեմատություններ` բացահայտելով երկարաժամկետ միտումները:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. ապրիլի 13-ը, ժամը 18:00` [email protected] էլ. հասցեով կամ զանգահարելով (+374 10) 57-48-98: