Հայտարարություն․ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիային անդամակցելու վերաբերյալ
Աղբյուրը՝ infotun.armavirdc.org
«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունն իր գործընկերների՝ «Մարտու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ի, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության»ենթադրամաշնորհային ծրագիրը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ղեկավարվող կոնսորցիումը:
Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Ծրագրի հիմնական գործողությունները ներառում են թիրախ մարզերի հանրակրթական հաստատությունների կողմից ներառական կրթության ապահովման վիճակի, համայնքահեն աջակցության կենտրոնների և դրանց կարիքների ուսումնասիրություն, սոցիալական ներառման, աջակցության և համագործակցության հայեցակարգի մշակում և ՇՊ քարոզարշավի իրականացման միջոցով հայեցակարգի ներդրում: Նախատեսվում է կառավարության հետ ձևավորել երկխոսություն՝ ի նպաստ հայեցակարգի ներդրման և քաղաքականությունների մասնակցային մշակման:
Վերը նշված նպատակին հասնելու համար գործընկեր կազմակերպությունների հետ միասին ձեռնամուղ ենք լինում Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ստեղծմանը: Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Սիրով հրավիրում ենք քաղաքացիական հասարակության շահագրգիռ կառույցներին միանալ կոալիցիային՝ նպաստելով մեր երկրում դրական բարեփոխումների իրականացմանը: Կոալիցիային միանալու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը մինչ նոյեմբերի 20-ը:
Շնորհակալություն համագործակցության համար: