Հետազոտական նախագծերի հայտերի ընդունման հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրանը (ԵՀՀ) Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացնում է սոցիալական անկախության ավելի բարձր մակարդակի հասնելու և կրթական հնարավորությունների ընդլայնման միջոցով Հայաստանում եզդի աղջիկների և կանանց իշխանավորմանն ուղղված նախագիծ։
Նախագծի շրջանակներում ԵՀՀ-ն հայտարարում է եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրներին առնչվող հետազոտական աշխատանքի բաց մրցույթ։
Հետազոտության շրջանակներում, հիմնականում որակական գործիքների կիրառմամբ, անհրաժեշտ է ուսումնասիրել վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները, միջազգային լավագույն փորձը և մշակել իրագործելի առաջարկություններ ՀՀ ոստիկանության, ԿԳՄՍ և այլ պատկան մարմինների համար՝ ներկայացնելով նաև, թե ինչ տեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ այդ առաջարկությունները կյանքի կոչելու ու գործուն մեխանիզմների ներդրման համար։
Պահանջվող որակավորումներ.
- Սոցիոլոգիայի, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքի փորձ,
- Դաշտային և վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
- Եզդիերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգ.
Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր։ Խնդրում ենք նամակն ուղարկել Ծրագրերի օգնական Անահիտ Խաչատրյանին [email protected] իմակի հասցեին, վերնագրելով «(գլխավոր դիմորդի անուն-ազգանունը). վաղ ամուսնություն», կցելով.
- Դիմորդի/դիմորդների ինքնակենսագրական (ներ) ը (CV)
- Եթե կազմակերպության անունից է դիմումը՝ հետազոտական կազմակերպության մասին տեղեկատվություն (կայքի հղումը և այլն)
- Հետազոտության հակիրճ նախագիծը, ներառյալ հետազոտության նախնական պլանը և մեթոդական մոտեցումը, հնարավոր է նաև կցել կարիքների գնահատման նախնական հարցաթերթը
- Նախկինում կատարված հետազոտական աշխատանք (ներ) ի օրինակ (ներ)
- Հետազոտության նախնական բյուջեի առաջարկ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 23, 2021 թ.
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը՝ մայիս, 2021 թ.
Հարցերի դեպքում կապվել ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին [email protected] իմակի հասցեով։