Մասնակցության հրավեր ԹԻՀԿ-ի կողմից․ Դասընթաց Իրական շահառուների թափանցիկության թեմայով
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպում է դասընթաց իրական շահառուների թափանցիկության թեմայով՝ ներկայացնելու և քննարկելու իրական շահառուների թափանցիկության գլոբալ միտումները, միջազգային լավագույն փորձը, Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և դրանց նպատակը, գործիքակազմը, ակնկալիքները:
Դասընթացը նախատեսված է`
- քաղաքացիական հասարակության կազմակերպությունների,
- ԶԼՄ ներկայացուցիչների,
- պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակիցների,
- մասնավոր հատվածի ներկայացուցիչների,
- շահագրգիռ այլ քաղաքացիների համար:
Միջոցառումը կազմակերպվում է «Միջազգային մասնավոր ձեռներեցության կենտրոնի» (Center for International Private Enterprise) աջակցությամբ:
Դասընթացը կվարեն Հայաստանում իրական շահառուների թափանցիկության առաջխաղացման գործընթացում ներգրավված փորձագետները:
Դասընթացները նախատեսվում է կազմակերպել Երևանում: Մարզերի մասնակիցների համար տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն, իսկ Սյունիքից եկող մասնակիցների դեպքում կփոխհատուցվի նաև գիշերակացը։
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել առցանց մինչև ս․թ․ հոկտեմբերի 5-ը։