Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 20 հուլիսի, 2017
Վայք Ինֆոտունը հրավիրում է բոլոր պատանիներին ու երիտասարդներին մասնակցելու «Սթրիթ Արթ» ծրագրին
Աղբյուր. https://web.facebook.com
ԱՐՎեՍՏԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ, դիմեք մինչև հուլիսի 25-ը:
Վայքի Ինֆոտունը հրավիրում է բոլոր այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր ունեն նկարելու շնորք ու հմտություն՝ մասնակցելու «Սթրիթ Արթ» (թարգամանաբար՝ «Փողոցային արվեստ») ծրագրին։
Ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստը ծառայեցնել համայնքային խնդիրների լուծմանը։ Ծրագրով նախատեսվում է համայնքային տարածքների գեղարվեստական պատկերազարդման միջոցով համայնքիբնակիչների ուշադրությունը հրավիրել առավել կարևոր ու մտահոգիչ խնդիրներին։
Եթե այս գաղափարը ձեզ դուր եկավ, ապա մասնակցության համար մինչև հուլիսի 25-ը դիմեք Վայքի Ինֆոտուն (հասցեն ք․ Վայք, Ալավերդյան 15/1, Ք․ Ալավերդյանի արձանի հարևանությամբ) կամ զանգահարեք 077270825 հեռախոսահամարով։
Տեղեկացնենք նաև, որ ծրագիրը մեկնարկում է միաժամանակ Վայքում, Իջևանում, Վանաձորում, Արարատում, Մարտունիում և Գյումրիում։ Այն «Մարդամեջ-2017» սոցիալ-նորարարական հավաքի հաղթած գաղափարներից մեկն է։
Սոցիալական նորարարության հավաքի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության, մարդու իրավունքների ու ազատությունների) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
Սույն ծրագիրն անցկացվում է Ամերիակայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով անցկացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության, սոցիալական ոլորտի բարեփոխումները։