Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 07 ապրիլի, 2022
Քննարկմանը մասնակցության հրավեր․ Աշխատանքային պայմանագիր. աշխատողի իրավունք և պարտականություն
Ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հանրային լրագրության ակումբը Վանաձորի ՀԿ Կենտրոնում (Ք. Վանաձոր, Խորենացի 6/1) կազմակերպում է սեմինար «Աշխատանքային պայմանագիր. աշխատողի իրավունք և պարտականություն» թեմայով:
Սեմինարը կվարի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը:
Սեմինարի ընթացքում Անի Չատինյանը կանդրադառնա աշխատանքային իրավունքի խախտման հիմնական դրսևորումներին, ստվերային աշխատավարձերի ռիսկին, չգրանցված աշխատողների խնդիրներին, աշխատանքային պայմանագրերի առկայության ու բացակայության դեպքում իրավունքի պաշտպանության մեխանիզմներին:
Սեմինարն իրականացվում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ։
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Դասընթաց