Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 10 փետրվարի, 2023
Անվճար դասընթացի մասնակցության հրավեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից․ «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» ծրագիր
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և գործնական հմտություններ ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների իրականացման ոլորտում՝ դառնալով ագրոդրոնի օդաչու/օպերատոր (ագրոպիլոտ)։
Ո՞վ կարող է մասնակցել․
ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդները, ովքեր մտադիր են աշխատել ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների իրականացման բնագավառում։
Մեկնարկը՝ 2023 թ-ի փետրվարի 20
Տևողությունը՝ 100 ժամ
Մասնակցությունն՝ անվճար
Վայրը՝ ՀԱԱՀ, ք․ Երևան, Տերյան 74 (լսարանային պարապմունքների համար)
Ձևաչափը՝ լսարանային և արտալսարանային (դաշտային գործնական պարապմունքներ)
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի միջոցով։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 099 21 73 53:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի(Fund For Armenian Relief) և Civitta Հայաստանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում:
Դասընթաց