Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 05 փետրվարի, 2025
Պանելային քննարկման հրավեր․ «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողով
Փետրվարի 14-ին, ժամը 16:30-18:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Հումանիտար և հասարակական գիտություններ» թեմատիկայի եզրափակող՝ «Մտքի կենտրոնները Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը։
Քննարկման խոսնակներն են՝
- Գրետա Ավետիսյանը | ԱՊՐԻ Արմենիա, Հաղորդակցության հարցերով ղեկավար
- Տիգրան Գրիգորյան | Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ
- Աննա Գևորգյան | Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս
- Գևորգ Տեր-Գաբրիելյան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Գլխավոր տնօրեն
- Հայկ Քոչարյան | Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն
Քննարկումը կհամակարգի ԱՔՀԿ ասոցացված փորձագետ, Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
Քննարկման լեզուն հայերենն է։
Վստահեցնում ենք, որ այս անչափ բովանդակալից քննարկումը բաց թողնել չեք ուզում։
Դասընթաց