Վեբինարի հրավեր. «Համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում MSD մոտեցման կիրառմամբ
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ և Ձեր կազմակերպության հետաքրքրված ներկայացուցիչներին մասնակցելու «Համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» և «Համակարգային փոփոխություններ գյուղական զբոսաշրջության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» խորագրով անվճար վեբինարներին: Միջոցառումները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ ժամը 10:00-ին SIGMA ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է DAI Global միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «AMPERA» խորհրդատվական ընկերության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային գյուղական բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ:
Վեբինարները կվարեն DAI Global ընկերության միջազգային փորձագետներ Նայիմ Քաշեմը և Վիկտորյա Քարթերը, ովքեր կներկայացնեն «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման առավելությունները, թե ինչպես է այն գործում, ինչով է տարբերվում ուղղակի օժանդակությունից: Կքննարկվեն նաև SIGMA ծրագրի հետ համագործակցության հնարավորությունները: Միջոցառումների օրակարգերը ներկայացված են կից:
Մանրամասների համար խնդրում ենք անցնել այս հղումներով:
«Համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» վեբինարի գրանցման հղումը:
«Համակարգային փոփոխություններ զբոսաշրջության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» գրանցման հղումը:
Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 2-ը: Գրանցվողները միջոցառումների հղումները կստանան էլ. նամակի միջոցով: