Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հրավեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք «Ամենամյա երիտասարդական ֆորումին»:
Ֆորումը նախորդում է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը: Այն նպատակ ունի երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, երիտասարդության հարցերով զբաղվող տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՈԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչների հետ տարբեր թեմատիկ աշխատարաններում քննարկելու և մասնակիցների կարծիքը լսելու Նախագծի վերաբերյալ:
Ֆորումի հնարավոր մասնակիցներն են՝
- շահագրգիռ պետական գերատեսչություններից ներկայացուցիչներ,
- ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողներ,
- միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով,
- երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:
Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 100 մասնակից:
Ֆորումի թեմաներն են՝
- Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքերում /ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած /NEET խմբի/ երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները/:
- Երիտասարդական կենտրոնների գործունեությունը (Երևան, ՀՀ մարզեր, համայնքներ), գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները:
- Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
- Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:
Ֆորումի մասնակիցները բաժանվելու են խմբերի՝ ըստ թեմատիկ աշխատարանների:
Յուրաքանչյուր աշխատարանի աշխատանքներին կարող է մասնակցել ընդհանուր 25 երիտասարդ:
Ընտրված մասնակիցների կեցության, սննդի և ֆորումի օրակարգով նախատեսված տեղափոխությունների հետ կապված ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մասնակցության համար խնդրում ենք մինչև 2023 թ. սեպտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/29djnc36:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://escs.am/am/news/17772