Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի և աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու հրավեր
Աղբյուրը՝ www.mlsa.am
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի վերանայում է «Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և դրան կից աշխատանքային խմբի (այսուհետ՝ խումբ) կազմերը և հրավիրում է Կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ ընդգրկվելու վերոնշյալ կառույցներում:
Խորհուրդը և խումբը կազմվում են պետական գերատեսչությունների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուրից մեկական ներկայացուցիչ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընտրվում են բաց հրավերի միջոցով։ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ և անհատներ՝ դիտորդի կարգավիճակով:
Խորհրդի և խմբի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները (նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին), ինչպես նաև լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը (տես՝ ներքևում) մինչև 2019 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ։ Հասարակական կազմակերպությունների վերջնական ընտրությունը, յոթից ավելի հայտերի պարագայում կիրականացվի կանանց խնդիրներով զբաղվող և հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների կողմից։
Հայտերի ուսումնասիրության ընթացքում նախարարությունը հայտ ներկայացրած կազմակերպություններից կարող է խնդրել իրենց տրամադրած տեղեկությունը հաստատող փաստաթղթեր։
Խորհրդի խնդիրների և գործունեության մասին կարող եք կարդալ այստեղ:
Կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություն կարող են համարվել այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին՝
- Կանոնադրությամբ սահմանված նպատակն է կանանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցությունը,
- Առնվազն 3 տարվա ոլորտում իրականացված աշխատանքային փորձը:
Կազմակերպություններն իրենց հայտերը կարող են լրացնել այստեղ։