Երիտասարդական գրականագիտական մրցույթի հնարավորություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։
Ծրագրի շրջանակներում հանրապետության չորս քաղաքներում՝ Վանաձոր, Իջևան, Մարտունի, Վայք(Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր), կկազմակերպվեն մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները՝ գրողներ կամ գրականագետներ, երիտասարդներին կսովորեցնեն ընթերցանության ու գրախոսության հմտությունները։ Դասընթացներից հետո երիտասարդները կգրեն գրախոսականներ և ընտրված լավագույն մասնակիցները կստանան դրամական մրցանակներ։
Ծրագրի արդյունքում երիտասարդները կծանոթանան ժամանակակից գրողների ստեղծագործություններին, ձեռք կբերեն գրագետ ընթերցանության և գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ։
Մրցույթին կարող են մասնակցել 17-30 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Մրցույթին մասնակցությունը բաց կլինի՝ դասընթացին չմասնակցած պատանիներն ու երիտասարդները նույնպես կկարողանան ուղարկել իրենց գրախոսությունները։
Մրցույթին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021թ․ հոկտեմբերի 15-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099028700 հեռախոսահամարով կամ գրել նամակ [email protected] էլ․հասցեին։