Invitation to Join PERITIA Public Lectures: [Un]Truths: Trust in an Age of Disinformation
Հայաստանի ամերիկյան համալսարանը և Դուբլինի համալսարանական քոլեջի Հանրային կյանքում բարոյականության ուսումնասիրությունների կենտրոնը համատեղ կազմակերպել են [Ոչ]Ճշմարտություններ. Վստահությունն ապատեղեկատվության դարում խորագրով առցանց դասախոսությունների շարք։ Այս դասախոսությունները ներկայացնելու են ԱՄՆ-ի և Եվրոպայի ականավոր գիտնականներ, և վերաբերում են գիտության նկատմամբ վստահությանը, դավադրության տեսություններին, ժողովրդավարության համար ճշմարտության դերին և հարակից այլ թեմաների։
Բացի այս առցանց դասախոսությունները և դրանց ընդառաջ Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպում է նաև քննարկումների շարք՝ PERITIA քննարկումներ@AUA, որոնց ընթացքում կքննարկվեն նույն հեղինակների որոշ աշխատություններ։ Քննարկումները կսկսվեն մարտի 31-ին և տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին ժ. 17:30-18:30, Zoom հարթակի միջոցով։
Ամսաթիվ, ժամ և լեզու
Ամսաթիվ՝ սեպտեմբերի 15-նոյեմբերի 16 (ամեն երկրորդ չորեքշաբթի)
Ժամ՝ 17:30
Լեզու՝ հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն
Վայրը՝ Ակեան արվեստասրահ և առցանց՝ Zoom հարթակի միջոցով
Քննարկման համար ընտրված աշխատությունները և ժամանակացույցը ներկայացված են ստորև։
Քննարկում 1. “What Is Knowledge Resistance?” Åsa Wikforss (Stockholm University)
Հիմնական բանախոս՝ Անդրանիկ Ստեփանյան, ՀՊՄՀ
15 սեպտեմբեր, ժամը՝ 17:30
Քննարկում 2. “A War on Science? The Death of Expertise? Rethinking Vaccine Hesitancy” by Maya J. Goldenberg (University of Guelph)
Հիմնական բանախոս՝ Հայարփի Սահակյան, ԵՊԲՀ
29 սեպտեմբեր, ժամը՝ 17:30
Քննարկում 3.“Technology And Democracy. Cognitive Pressure Points And Solutions” by Stephan Lewandowsky (University of Bristol)
Հիմնական բանախոս՝ Հովհաննես Նիկողոսյան, ՀԱՀ
15 հոկտեմբեր, ժամը՝ 17:30
Քննարկում 4. Philip Kitcher (Columbia University), details to be announced
Հիմնական բանախոս՝ Սթիվ Դոնաթել, ՀԱՀ
27 հոկտեմբեր, ժամը՝ 17:30
Քննարկում 5. Sheila Jasanoff (Harvard Kennedy School), մանրամասները դեռ կհայտարարվեն
Հիմնական բանախոս՝ Հակոբ Մադոյան, ԲՊՀ
10 նոյեմբեր, ժամը՝ 17:30
Գրանցվել այստեղ։