Հրավեր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության(ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագրերի պաշտոնական մեկնարկին
Ավստրիական զարգացման գործակալության անունից սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության(ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագրերի պաշտոնական մեկնարկին,ինչպես նաև Փոքր ֆերմերային աջակցության ծրագրի պաշտոնական հայտարարությանը:
Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին,ժամը 14:00–ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի»սրահում:
Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ծանոթանալու ինչպես ՕԳԱՆ դրամաշնորհային ծրագրերին, որոնք ընտրվել են հետագա ֆինանսավորման համար, այնպես էլ հայկական օրգանական արտադրանքին: Բացի այդ, միջոցառման ընթացքում կհայտարարվի Փոքր ֆերմերային աջակցության ծրագրի մեկնարկը և կներկայացվի դիմելու ընթացակարգը: Վստահ ենք, որ Ձեր մասնակցությունը կօգնի բազմապատկել մեր ջանքերը Հայաստանի օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում:
Սույն նամակին կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը:
Սիրով ակնկալում ենք Ձեր ներկայությունը:
Օրակարգը՝ այստեղ.
Հարգանքով՝
Դեյվիդ Մուքենհուբեր
ՕԳԱՆ ծրագրի ղեկավար