Գենդերային թեմայով դասընթաց կազմակերպելու հրավեր
Աղբյուրը՝ www.epfarmenia.am
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են գենդերային հարցերով զբաղվող և այդ ոլորտում աշխատող փորձագետներին և/կամ դասընթացավարներին
դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին
Ընդհանուր տեղեկություններ
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա հիմնախնդիրներին։
Դասընթացի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացումը, որոնց գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։
Դասընթացի մասնակիցներն են գենդերային հիմնահարցերով և կանանց հզորացմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Դասընթացի իրականացման նախնական ժամկետն է 2019 թ. Հունիս 19-21։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է ՝ 2019 թ. Հունիս 10։-ը, ժամը՝ 17: 00:
Դասընթացի վայրը. ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոց, (Ազատության 1/23, Երևան)
Դասընթացի թեմաները.
- Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները:
- Հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագիրն ու դինամիկան, այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական և այլ գործոնները ՀՀ-ում;
- Գենդերային հիմնահարցերը ՀՀ-ում։ Դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունները, մեթոդները, գործնական օրինակներ. ինչպես ինտեգրել գենդերին վերաբերող հարցերը ծրագրային գործունեության մեջ։
- Կանանց մասնակցայնության հզորացման լավագույն միջազգային փորձի օրինակները։
Դիմելու կարգը
Եթե դասընթաց վարելու փորձ ունեք նշված թեմաներից մեկում կամ մի քանիսում, կարող եք դիմել ԵՀՀ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` առավելագույնը 2 էջ, հետևյալ տեղեկատվությամբ.
ա) փորձառության ոլորտը (ները)
բ) դասընթաց մշակելու և վարելու փորձը
գ) առաջարկվող դասընթացի(ների) մոտավոր կառուցվածքն ու մեթոդաբանությունը
դ) ակնկալվող վարձատրության չափը։
2) մասնագիտական կենսագրություն (CV);
Հայտը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ ԵՀՀ Ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Gender Trainer, անունը /ազգանունը
Ընտրված փորձագետներին կհրավիրենք հարցազրույցի ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատանքային խմբի հետ` վերջնական որոշում կայացնելու նպատակով։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.