«ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցելու հրավեր
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրությունը հիմնված է Արևելյան գործընկերության երկրների համար մշակված՝ «ՔՀԿ չափիչ» (CSO Meter) գործիքի մեթոդաբանության վրա։ Այն բաղկացած է 11 տարբեր ոլորտների ստանդարտներից և ցուցանիշներից, որոնք օգտագործվում են իրավական և գործնական միջավայրի գնահատման նպատակով՝ հիմք ընդունվելով միջազգային չափորոշիչները և ոլորտի կարգավորման առաջատար փորձը: Ուսումնասիրությունն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում տարեկան հիմքով՝ սկսած 2019 թվականից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) և նրա գործընկերների կողմից։ Հայաստանում ծրագրի գործընկերն է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:
Վերը նշված միջոցառման ընթացքում կներկայացվեն 2021 թվականի հետազոտության հիմնական բացահայտումները և խմբային աշխատանքի ձևաչափով կքննարկվեն Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկությունները։ Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։
Խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 23-ը հաստատել Ձեր մասնակցությունը միջոցառմանը՝ գրանցվելով այս հղումով։ Գրանցված մասնակիցներին կուղարկենք միջոցառման օրակարգը և զեկույցի հղումը։
Տեղեկացնում ենք, որ կհոգանք մարզային ՔՀԿ-ների տրանսպորտային ծախսերը դեպի Երևան և հակառակ ուղղությամբ, եթե դուք օգտվեք փոխանցումով աշխատող տաքսի ծառայությունից։