Դասընթացի մասնակցության հրավեր․ «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն»
«Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և 2020-2021թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը՝ միտված եզդի աղջիկների և կանանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու դասընթաց․
1-ին դասընթացը, որը կանցկացվի ուսուցիչների և ՔՀԿ ներկայացուցիչների համար, կներառի մեթոդներ և գործիքներ/գործիքակազմ, թե ինչպես կիրառել մարդու իրավունքների վրա հիմնված կրթություն, ինչպես աջակցել եզդի աղջիկների և կանանց կրթական իրավունքների իրականացմանը և խթանել այն, ինչպես տարածել ոչ խտրական վերաբերմունք:
2-րդ դասընթացը կանցկացվի սոցիալական աշխատողների համար: Այն միտված է գենդերազգայուն և ոչ խտրական ուսուցման միջավայրի ստեղծմանը աջակցելուն. աշխատանքները հիմնականում կիրականացվեն եզդի ծնողների հետ՝ խրախուսելու և հորդորելու նրանց՝ վերացնելու եզդի աղջիկներին կրթելու խոչընդոտները: Դրանք կներառեն նաև ծնողավարության թեմաներ։ Դասընթացը կանդրադառնա նաև գենդերային կարծրատիպերին, կրթության իրավունքի ազատ և հավասար իրականացմանը Փետրվար ամսվա ընթացքում (դասընթացների օրերի և անցկացման վայրի մասին ավելի մանրամասն կտեղեկացվի արդեն ընտրված մասնակիցներին)։ Կազմակերպությունը հոգում է մասնակիցների տեղափոխման և կեցության ծախսերը։
Դասընթացները կլինեն արտագնա: Դասընթացի օրերի և անցկացման վայրի մասին կտեղեկացվի արդեն ընտրված մասնակիցներին:
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել՝ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերից և Երևանից ուսուցիչներ, սոցիալական աշխատողների և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը Փետրվարի 7-ն է։ Ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Մասնակցության հայտը լրացնելու համար սեղմել այստեղ։