Քննարկման մասնակցության հրավեր ԵՀՀ-ի կողմից․ Սոցիալական աջակցության մեխանիզմների և հնարավորությունների մասին հանդիպումներ
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է սոցիալական ծրագրերի շահառու քաղաքացիներին մասնակցելու կարողությունների զարգացման մեկօրյա հանդիպումների, որոնք կանցկացվեն Տավուշի և Շիրակի մարզերում։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու պետական տարբեր կառույցների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության մեխանիզմներին, ծառայություններին և հնարավորություններին։ Մասնակիցները կծանոթանան բազմաչափ աղքատության հաղթահարման մեթոդներին, ինչպես նաև կքննարկեն սոցիալական ծառայությունների բարելավմանն ու հասանելիությանն ուղղված առաջարկներ։
Մոտ չորս ժամ տևողությամբ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․
- Միասնական սոցիալական ծառայությունների (ՄՍԾ) աջակցության և զբաղվածության ծրագրեր
- Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական մեխանիզմները և աջակցության հնարավորությունները
- Սոցիալական ծրագրերի շահառուների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման հարցերում։
Նախատեսվում է անցկացնել ընդհանուր թվով 6 մեկօրյա հանդիպում՝ Շիրակի և Տավուշի մարզերի երեք համայնքներում հետևյալ ժամանակացույցով՝
Շիրակի մարզ
- Մարտի 15` Գյումրի
- Մարտի 16` Ամասիա
- Մարտի 17` Աշոցք
Տավուշի մարզ
- Մարտի 29` Բերդ
- Մարտի 30՝ Դիլիջան
- Մարտի 31՝ Իջևան
Հանդիպումներին մասնակցությունը անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 9-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հարցաթերթը։
Դասընթացների ընթացքում կլինեն սուրճի և ճաշի ընդմիջումները, մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել Տաթևիկ Փափազյանի հետ [email protected] էլ․հասցեով կամ 093 25-15-96 հեռախոսահամարով:
***
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: