Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 28 հոկտեմբերի, 2022
Հրավեր Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից․ հանդիպում-քննարկում հետաքննող լրագրող Ռոբեր Բուրգուայի հետ
Ռոբեր Բուրգուան միջազգային զարգացման լրագրող, մեդիա դասընթացավար, թվային հաղորդակցության մասնագետ է։ Հանդիսանում է AidInfoPlus կազմակերպության հիմնադիրը։ Նա վարում է հետաքննական լրագրության, փաստերի ստուգման և տվյալների վրա հիմնված լրագրության վերաբերյալ սեմինարներ, դասախոսություններ և աշխատարաններ աշխարհի մի շարք մայրցամաքներում։
«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում՝ Դոյչե Վելլե Ակադեմիայի և «Հետք»-ի («Հետաքննող լրագրողներ» ՀԿ) հրավերով, Ռոբեր Բուրգուան կայցելի Հայաստան։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00–20:00 տեղի կունենա հանդիպում-քննարկում Ռոբեր Բուրգուայի մասնակցությամբ։ Հանդիպումը բաց է հետաքննական լրագրությամբ և փաստերի ստուգմամբ հետաքրքրված բոլոր ուսանողների համար։
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս հայտը մինչև հոկտեմբերի 30-ը։
Հանդիպումը կուղեկցվի համաժամանակյա թարգմանությամբ։
Միայն նամակ-հաստատում ստացած մասնակիցները կկարողանան մասնակցել միջոցառմանը։
Միջոցառումը առցանց կհեռարձակվի InFact/Փաստացի ֆեյսբուքյան խմբում։
***
Միջոցառումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Հետք / Հետաքննող լրագրողնել ՀԿ-ի, ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան-ի և Ֆակտոր ԹիՎի-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։
Դասընթաց