Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն. Շիրակ, Լոռի, Տավուշ» հետազոտության արդյունքների ներկայացմանը ներկա գտնվելու հրավեր
Հետազոտությունն իրականացվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի հետ համագործակցաբար՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
«Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագիրն ուղղված է անհավասարության և աղքատության վերաբերյալ հանրային քննարկումների ակտիվացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը, համայնքներում աղքատության վերացմանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը:
Միջոցառմանը օրակարգը հասանելի է այստեղ։