Տեղական ինքնակառավարման եւ քաղաքացիական ներգրավվածության խնդիրները Հայաստանում
Աղբյւորը այստեղ
Ներկայացում-քննարկումը կազմակերպվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում: Նկարագրությունը. ՀՌԿԿ-Հայաստանն այս տարվա փետրվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացրել է հետազոտական դրամաշնորհների ծրագիր: Վերջինիսշնորհիվ հինգ երիտասարդ հետազոտողներ հնարավորություն են ունեցել քանակական և որակական ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման և հանրային մասնակցության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Միջոցառման ժամանակ կներկայացվեն ստորև օրակարգում ներկայացված երեք ուսումնասիրությունների արդյունքները։
Ում համար է. Միջոցառումը կարող է հետաքրքրել Հայաստանում տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումների հարցերով զբաղվող հետազոտողներին, դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև ՏԻՄ ոլորտի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներին: Մասնակցության կարգը. Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 12:00՝ վերնագրում նշելով CELoG: |