Աշխատանքի հայտարարություն - «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում
Անվանում՝ Լոգոպեդ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր
«Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ լոգոպեդի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
- Մասնակցել խոսքի խանգարում ունեցող երեխայի հետազոտմանը և մոնիթորինգներին, աջակցության պլանի կազմմանը,
- Իրականացնել երեխայի աջակցման պլանով նախատեսված լոգոպեդական աշխատանքները՝ անհատական և խմբային՝ կիրառելով լոգոպեդական մեթոդներ,
- Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, վարել տնային առաջադրանքների տետր ծնողների համար, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
- Հետևել ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը՝ մյուս մասնագետների հետ համատեղ: Ըստ անհրաժեշտության կազմակերպել տնայց,
- Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ:
- Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Երեխաների և ընտանիքիների հետ լոգոպեդի առնվազն աշխատանքի 1 տարվա փորձ
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2016թ. ապրիլի 30-ը: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
Աղբյուր՝ http://infotun.armavirdc.org/478.html