Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի մասնագետ–հետազոտող
Աղբյուրը՝ https://prwb.am/new/hy/
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության և քրեական արդարադատության ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետազոտություններ իրականացնելու և Կազմակերպության մոնիթորինգային գործունեությանը աջակցելու համար:
Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:
Ծրագրի մասնագետ – հետազոտողի հիմնական պարտականություններն են.
Ոլորտին առնչվող հետազոտությունների իրականացում, ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում, վերլուծական նյութերի պատրաստում և առաջարկությունների մշակում:
Թեկնածուին ներկաայցվող հիմնական պահանջներն են
- Բարձրագույն կրթություն իրավագիտության, մարդու իրավունքների, քաղաքագիտության կամ հարակից գիտություններով
- Հետազոտություն իրականացնելու և վերլուծելու փորձ և հմտություններ,
- Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
- Դատավարությունների մոնիթորինգի փորձ /ցանկալի է/
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում
- Միաժամանակ տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը [email protected] հասցեին մինչև 2020 թ. փետրվարի 3-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրի մասնագետ-հետազոտող վերնագիրը: Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: