CRRC-Armenia-ն փնտրում է հարցազրուցավարների
Աղբյուրը ՝ CRRC Armenia
Պաշտոն` Հարցազրուցավար
Աշխատանքի տեսակը` գործարքային
Վայրը` Երևան և ՀՀ մարզեր
Վերջնաժամկետ` մինչև հաստիքի համալրումը
Աշխատանքի նկարագրություն
Հարցազրուցավարները տարբեր թեմաներով հարցումներ են իրականացնում Հայաստանի ողջ տարածքում՝ հիմնականում տնային տնտեսություններ այցելելու միջոցով: Հետազոտության դաշտային աշխատանքները սովորաբար տևում են 5-15 օր:
Աշխատանքային պարտականություններ
*Մասնակցել հարցազրուցավարների դասընթացներին
*Իրականացնել հարցազրույցներ՝ տրված հրահանգներին համապատասխան
*Մշտական կապի մեջ լինել դաշտային աշխատանքների համակարգողի հետ
*Պատրաստել հաշտվետություններ աշխատանքների իրականացման մասին:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
*Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում (ուսանողները նույնպես կարող են դիմել)
*Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է)
*Հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է)
* Պլանշետային սարքերի հետ աշխատելու կարողություն
*Հաղորդակցության գերազանց հմտություններ
*Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն
*Հայաստանի տարածքում ճամփորդելու պատրաստակամություն
*Թիմային աշխատանքի հմտություններ
*Պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն:
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Հարցազրուցավար» բառը: Արդյունքների մասին տեղեկացում կուղարկվի միայն նախնական ընտրությունն անցած դիմորդներին: