Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 28 փետրվարի, 2024
Աշխատանքի հնարավորություններ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերակազմակերպման համատեքստում հայտարարում է ժամանակավոր թափուր հաստիքների բաց մրցույթ:
Ժամանակավոր թափուր հաստիքներ առկա են հետևյալ տարածքային ստորաբաժանումներում.
- Դավիթաշեն,
- Էրեբունի,
- Կենտրոն 1,
- Նոր Նորք,
- Եղեգնաձոր,
- Կապան,
- Գյումրի
- Եղվարդ,
- Սևան,
ինչպես նաև Ծառայության հետևյալ բաժիններում.
- բնակչության պետական ռեգիստրի վարման,
- քաղաքացիության շնորհման և դադարեցման,
քաղաքացիության ճանաչման և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման բաժիններում։
Պաշտոնի նկարագրին, գործառույթներին և դիմելու կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով
Աշխատանք