ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԱԶՈՏՈՂ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մրցույթ հետազոտողի թափուր աշխատատեղի համար։
Տևողությունը՝ 2020 թ․ հոկտեմբերի 1- 2021 թ․ հոկտեմբերի 1՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վայրը՝ Երևան, Հայաստան
Ներգրավվածությունը՝ լրիվ դրույք
Հետազոտողի աշխատանքային պարտականությունների շրջանակը ներառում է՝
- կազմակերպության իրականացրած հետազոտությունների հիման վրա քաղաքականության թերթիկների, առաջարկությունների և ռազմավարական փաթեթների մշակում,
- կազմակերպության աշխատակիցների հետ քաղաքականության թերթիկների, առաջարկությունների և ռազմավարական փաթեթների ներկայացում և քննարկում համապատասխան շահակիցների, որոշում կայացնողների և այլ պատկան մարմինների հետ,
- կազմակերպության իրականացրած հետազոտությունների հիման վրա աուդիո-վիզուալ նյութերի պատրաստման գործում աջակցություն կազմակերպության թիմին և ստեղծագործական անձնակազմին,
- կազմակերպության ընթացիկ հետազոտական նախագծերում ներգրավվածություն (հարցազրույցների իրականացում, երկրորդային տվյալների վերլուծություն, նախնական վերլուծական զեկույցների պատրաստում և այլն),
- մասնակցություն կազմակերպության ընթացիկ գործունեությանը։
Հետազոտողի համար նախատեսված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթները:
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Մեր հետազոտական թիմին միանալու համար անհրաժեշտ է ունենալ․
- բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հասարակագիտության հարակից ոլորտներում,
- առնվազն հինգ տարվա հետազոտական փորձ,
- վերլուծական տեքստեր գրելու գերազանց կարողություններ (քաղաքականության թերթիկներ մշակելու փորձը ցանկալի է),
- մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հավասարության հանդեպ զգայունություն,
- հայաստանյան քաղաքական և հանրային գործընթացներից լավատեղյակություն և դրանց հանդեպ հետազոտական հետաքրքրություն։
Կարևոր է նաև, որ հետազոտողը՝
- գերազանց տիրապետի հայերենին (անգլերենի լավ իմացությունը կդիտարկվի իբրև առավելություն),
- լինի նախաձեռնող,
- կարողանա աշխատել թիմում և դրանից անկախ, լինի ճշտապահ և կազմակերպված, կարողանա պլանավորել գործողությունները վերջնաժամկետներին համապատասխան։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե Ձեզ հետաքրքրեց առաջարկվող աշխատանքը, բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և Ձեր կատարած հետազոտական աշխատանքներից օրինակ(ներ) [email protected] էլ․հասցեին՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը` նամակի վերնագրում նշելով «Հետազոտող»:
Ուշացած դիմումները չեն դիտարկվի: Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ:
Հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլ․հասցեով կամ զանգահարեք +37410500499 հեռախոսահամարով։