«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ
Աղբյուրը՝ այստեղ:
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվելու է 2018թ. հոկտեմբերի 25-ին ժամը 1000-ին:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են գրական հայերենին, ունեն գեոդեզիայի, քարտեզագրության, աշխարհագրության և հողաշինարարության բնագավառում բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար, դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով (դիմումի ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) և աշխատանքային գրքույկի պատճենները` բնօրինակների հետ միասին,
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին,
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:
Ցանկալի է գրավոր ներկայացնել առնվազն 2 էջի սահմաններում կազմակերպության զարգացման տեսլական:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Ընդհանուր բաժնում աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հոկտեմբերի 10-ը:
Մրցույթն անցկացվելու է բանավոր հարցազրույցի միջոցով, կոմիտեի շենքում` քաղաք Երևան, Արշակունյաց 7 հասցեում:
Հարցազրույցն անցկացվում է հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար, կարող եք զանգահարել 060 4742 22 հեռախոսահամարով կամ [email protected]էլեկտրոնային հասցեով: