Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ցանկանում է երիտասարդ աղջիկներին և կանանց ծանոթացնել մասնագիտական տարբեր ոլորտների
Դու 16-22 տարեկան երիտասարդ աղջիկ ես, ապրում ես Երևանում կամ Հայաստանի մարզերց մեկում, ապա այս նախաձեռնությունը հենց քեզ համար է։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը գործընկերների հետ միասին ցանկանում է երիտասարդ աղջիկներին և կանանց ծանոթացնել մասնագիտական տարբեր ոլորտների ու խթանել նրանց մասնագիտական աճը:
Այս կերպ նշելով Կանանց միջազգային օրը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և իր գործընկերները հրավիրում են երիտասարդ կանանց և աղջիկներին՝ մեկ օր հետևելու տարբեր բնագավառների` կառավարության և խորհրդարանի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՔՀԿ-ների, լրատվամիջոցների և բիզնեսի առաջատար մասնագետների:
Աշխատանքին ծանոթացնելու այս մոտեցումը շատ արդյունավետ է մասնագիտական զարգացման ու առաջնորդության ձևավորման համար: Մենք հնարավորություն ենք տալիս հետաքրքիր գործողություններով և նոր փորձառություններով լի մեկ աշխատանքային օր անցկացնել։
Բաց մի թող այս հնարավորությունը: Եթե հետաքրքրված ես, լրացրու մասնակցության հետևյալ հայտը և ուղարկիր մինչև 2020թ․ փետրվարի 25-ը, ժամը՝ 23:59-ը:
Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի մինչև 2020 թվականի մարտի 5-ը:
Խրախուսում ենք ակտիվ մասնակցություն հատկապես Հայաստանի մարզերից։ shorturl.at/bhNZ2