Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 հունիսի, 2021
Աշխատանքի հայտարարություն Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ից
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն հայտարարում է իրավաբանի թափուր աշխատատեղի մրցույթ։
Պահանջվող որակավորումները․
- Բարձրագույն կրթություն՝ իրավաբանի որակավորմամբ,
- Հարկային, քաղաքացիական, աշխատանքային օրենքսգրքերի գերազանց իմացություն,
- Գործնական աշխատանքի ընթացքում իրավաբանի աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն,
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի իմացություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքային փորձը նախընտրելի է։
Իրավաբանի պարտականություններն են․
- տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին,
- իրականացնել շահառուների շահերի պաշտպանությունը պետական եւ ոչ պետական մարմիններում,
- մասնակցել աշխատանքային հանդիպումներին և բազմամասնագիտական թիմի քննարկումներին,
- պատրաստել զեկույցներ, ամփոփագրեր, կազմել դիմումներ, բողոքներ եւ ըստ անհրաժետության այլ իրավական փաստաթղթեր,
- ներկայացնել հաշվետվություններ ծրագրի ղեկավարին,
- Գործատուի կողմից պահանջվող ձեւաչափով պահպանել աշխատանքի կատարման ողջ ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը և աշխատանքից բխող այլ գործառույթներ։
Աշխատանքի մեկնարկը՝ 01․07․2021
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք: Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ հունսի 25-ն է:
Աշխատանք