Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից․ իրավաբան
Պաշտոնը՝ Կոալիցիայի իրավաբան
Աշխատաժամանակ՝ 40% զբաղվածություն
Տևողություն՝ 16 ամիս
Աշխատանքի սկիզբ՝ Հունվարի 1, 2022
Վայրը` Հայաստանի Հանրապետություն
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հայտարարում է Կոալիցիայի իրավաբանի թափուր աշխատատեղի մրցույթ:
Կոալիցիայի իրավաբանը ենթարկվում է ծրագրի ղեկավարին:
Աշխատանքային պարտականություններ՝
- աշխատել Կոալիցիայի համակարգողի և իրավական հանձնաժողովի համակարգողի հետ,
- սերտ համագործակցությամբ աշխատել ծրագրի աշխատակազմի, Կոալիցիայի բոլոր աշխատանքային հանձնաժողովների համակարգողների հետ,
- կազմակերպել և տրամադրել իրավաբանական խորհրդատվություն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամներին, ծրագրի շահառուներին՝ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի իրավական հանձնաժողովի համակարգողի հետ սերտ համագործակցությամբ,
- արագ արձագանքել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրության, հարակից օրենքների, ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններին և լրամշակումներին,
- տրամադրել նյութեր և տեղեկատվություն, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն մյուս աշխատանքային հանձնաժողովներին և Կոալիցիայի անդամներին,
- պատշաճ կատարել ծրագրի ղեկավարի կողմից տրված առաջադրանքները,
- յուրաքանչյուր ամիս ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Պահանջվող որակավորումներ և կարողություններ՝
- իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանական տերմինաբանության գերազանց իմացություն,
- ՀՀ իրավական համակարգի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքների և օրենսդրության ճյուղերի գերազանց իմացություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների իմացություն,
- նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերում,
- հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն,
- հաշվետվությունների կազմման գերազանց հմտություններ,
- կազմակերպչական և հաղորդակցության հմտություններ,
- ազդեցության և բանակցային գերազանց հմտություններ,
- ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
- անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականը և հետաքրքրվածության նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ դեկտեմբերի 15-ը: Նամակի թեմա դաշտում խնդրում ենք նշել այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։
***
«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: