Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից․ սոցիոլոգ
Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն
Ծրագրի անվանում՝ «Ֆեմինիզմ և հաշմանդամություն»
Վայր՝ ք. Գյումրի, Բաղրամյան 17
Սկիզբ՝ փետրվարի 15, 2022թ
Տևողություն՝ 1 ամիս
Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 11, 2022թ
Վարձատրություն՝ 200000 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ հարկերը, ընդհանուր աշխատանքի համար)
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիոլոգի «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Ֆոկուս խմբային և առցանց հետազոտությունների անցկացման հարցաթերթերի կազմում
- Մասնակցություն ֆոկուս խմբային հանդիպումներին
- Քանակական և որակական վերլուծությունների իրականացում
- Ծրագրի ղեկավարի, ծրագրի վարչական օգնականի, ֆոկուս խմբային քննարկումների վարողի հետ սերտ համագործակցություն:
- Վերջնական հաշվետվության, զեկույցի և առաջարկությունների կազմում
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Հաշմանդամության ոլորտում աշխատանքային փորձի առկայություն,
- Հայոց լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց ունակություն, ակտիվ և նախաձեռնող անձնավորություն
- Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն
Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականը և հետաքրքրվածության նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ փետրվարի 11-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով «Սոցիոլոգ»:
Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-043-042 հեռախոսահամարով:
Պայմանագիր կնքելու մասին որոշումը պատվիրատուն հայտարարում է մրցույթում հաղթած մասնակցին այդ մասին էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով տեղեկացնելու միջոցով։