Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից․ բնապահպանության մասնագետ
Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն
Վայր՝ ք․ Գյումրի, Բաղրամյան 17
Ծրագրի անվանումը՝ «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում»
Ծրագրի մասին՝ «Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը (ԱԿՌԿ) տրամադրում է տեղեկատվություն և ուղղորդում, փոխօգնություն, իրազեկման, կարողությունների զարգացման, անկախ կյանքի հմտությունների, հզորացման, ժեստերի լեզվի և գրագիտության դասեր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց:
Աշխատանքի սկիզբ՝ մարտի 20, 2022թ
Աշխատանքի տևողությունը՝ մոտ 5 ամիս
Ներգրավվածություն՝ պայմանագրային
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 15, 2022թ․
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը փնտրում է շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետ, ով մեզ հետկհամագործակցի «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։
Աշխատանքային պարտականություններ
Լրացնել Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթը և Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլանը (ERC/EMMP) Շիրակի մարզում՝ Գյումրիում գտնվող Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ILRC) շենքի վերանորոգման և մատչելիության չափորոշիչներով շտկումների համար, և իրականացնել շարունակական մոնիտորինգ՝ ապահովելու շրջակա միջավայրի համապատասխանությունը նախնական բնապահպանական փորձաքննությանը համապատասխան (IEE)՝ հաստատված ԱՄՆ ՄԶԳ կողմից «Դեպի անկախ կյանք» ծրագրի համար: Սա ներառում է՝
- Լրացնել Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթը՝ ծրագրի գործողությունների և գործընթացների վրա շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունները բացահայտելու նպատակով,
- Գնահատել գործունեությանը հատուկ ելակետային պայմանները՝ ներառյալ կիրառելի բնապահպանական պահանջները,
- Բացահայտել շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները՝ կապված պլանավորված գործողությունների և գործընթացների հետ,
- Մշակել Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլան, որը հնարավորություն կտա արդյունավետորեն խուսափել կամ համարժեք նվազագույնի հասցնել հայտնաբերված ազդեցությունները,
- Բացահայտել էկոլոգիական բաղադրիչների վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, չափը և ինտենսիվությունը՝ Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տարածքի վերանորոգման և շահագործման ընթացքում,
- Որոշել տարածքի ռեսուրսային ներուժը և շրջակա միջավայրի վիճակը,
- Պատրաստել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն՝ հիմնվելով ԱՄՆ ՄԶԳ-ի ուղեցույցների վրա, եթե Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթի ավարտի ընթացքում պարզվի, որ գործունեությունը էական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:
- Ապահովել, որ ծրագրի գործողությունների, մասնավորապես Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ILRC) վերանորոգման ընթացքում հաշվի առնվեն շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, ներառել շրջակա միջավայրի ազդեցության պահանջվող միջոցառումներ և լուծում տալ ցանկացած բնապահպանական մտահոգություններ առաջացնող գործողությունների իրականացման ընթացքում,
- Ամեն ամիս կատարել այցելություններ՝ վերահսկելու և գնահատելու աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև տրամադրել գնահատումների և համապատասխանության վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Բարձրագույն կրթություն բնապահպանական գիտության, բնապահպանական ճարտարագիտության, քիմիայի կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ ԱՄՆ ՄԶԳ-ում կամ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված այլ ծրագրերում, ԱՄՆ ՄԶԳ-ի Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթի և Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլանի (ERC/EMMP) կամ միջազգային դոնորների կողմից օգտագործվող բնապահպանական համապատասխանության նմանատիպ փաստաթղթերի լրացման մասնագիտական փորձ,
- Աշխատանքային փորձ Շրջակա միջավայրի գնահատման ոլորտում,
- Հայաստանի բնապահպանական օրենսդրության և լավագույն փորձի իմացություն,
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային հմտություններ,
- ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական կանոնակարգերի իմացությունը նախընտրելի է,
- Պարտականություններն ու գործառույթները պատշաճ կերպով կատարելու կարողություն։
Բավարար են համարվում սույն հայտարարության մեջ նշված պայմաններին համապատասխանող դիմումները, հակառակ դեպքում դրանք կհամարվեն անբավարար և կմերժվեն:
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուներին, ովքեր համապատասխանում են այս որակավորումներին, խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական/CV [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետ»: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374-77-043-042 հեռախոսահամարով։