Աշխատանքի հնարավորություն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից․ Կոալիցիայի համակարգող և ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն |
Ծրագրի ընդհանուր վերահսկողություն և կառավարում, |
Աշխատանքի անվանումը |
Ծրագրի ղեկավար / Կոալիցիայի համակարգող |
Գործատու
Ծրագրի անվանումը Ծրագիրը ֆինանսավորող կառույց |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության դադարեցմանն ուղղված վստահության ֆոնդ (UN Trust Fund to End Violence against Women) |
Պայմանագրի տևողությունը | 2023 թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ երկարաձգման հնարավորությամբ |
Աշխատաժամանակ | 2023թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ 100% ներգրավվածություն, ճկուն աշխատանքային ժամեր |
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ | մինչև հաստիքի համալրումը |
Աշխատանքի նկարագրություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ֆեմինիստական արժեհամակարգով, ծրագրերի կառավարման հարուստ փորձով և տարբեր շահագրգիռ անձանց հետ հաղորդակցության ճկունությամբ օծտված թիմակցի, որը 2023թ․ հուլիսի 1 – 2025թ․ հուլիսի 31-ը ժամանակահատվածում կղեկավարի «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագիրը, ինչպես նաև կհամակարգի Կոալիցիայի ամենօրյա գործունեությունը։
Ակնկալվող գործառույթներ՝ որպես ծրագրի ղեկավար
- Ծրագրի ընդհանուր վերահսկողության և ծրագրային գործողությունների ամենօրյա կառավարման ապահովում
- Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների գործողությունների իրականացման վերահսկողություն, փոխգործակցության ապահովում
- Ծրագրի շահագրգիռ կողմերի, Կոալիցիայի աշխատակազմի և տնօրենների խորհրդի հետ մշտական հաղորդակցություն, թիմային աշխատանքի ապահովում
- Ծրագրի միջանկյալ, տարեվերջյան և եզրափակիչ բովանդադկային զեկույցների մշակում անգլերեն լեզվով
- Ծրագրի ֆինանսական ընթացիկ հաշվարկների, ֆինանսական պլանավորման և մշտադիտարկման իրականացում, ամենօրյա կապ հաշվապահի հետ ընթացիկ փոխանցումների և ֆինանսական այլ հարցերի վերաբերյալ
- Կիսամյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերահսկում
- Ծրագրի արտաքին գնահատմանը և աուդիտին օժանդակություն
- Ամենօրյա աշխատանք Կոալիցիայի հաղորդակցության պատասխանատուի, ծրագրի օգնականի և մշտադիտարկման ներքին փորձագետի հետ
- Մասնակցություն Կոալիցիային առնչվող միջոցառումներին, այդ թվում՝ իրազեկող ակցիաներին, կարողությունների զարգացման դասընթացներին և ջատագովությանը
- Մասնակցություն Կոալիցիայի աճին, տեսանելիությանը, շահերի պաշտպանությանը, ներքին և արտաքին զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ների միասնություն:
Ակնկալվող լրացուցիչ գործառույթներ՝ որպես Կոալիցիայի համակարգող․
- Կոալիցիայի ներքին զարգացում, համակարգում, համերաշխության ապահովում, հաղորդակցության գերազանց ապահովում
- Կոալիցիայի խորհրդի նիստերի պլանավորում և անցկացում, արձանագրությունների պատրաստում, արխիվացում և որոշումների կատարման հետևողականության ապահովում
- Ֆինանսավորող կառույցների հետ կապ, ծրագրերի առաջարկների պատրաստում և ռեսուրսների հայթայթում՝ ըստ անհրաժեշտության
- Կոալիցիայի ռազմավարական պլանավորումների կազմակերպում, անցկացում և մշտադիտարկում
- Կոալիցիայի ջատագովական, իրազեկման զանազան գործողությունների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջվող գիտելիքներ և փորձառություն
- Մագիստրոսի կամ համարժեք որակավորում՝ կառավարման, սոցիոլոգիական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտներում կամ հարակից այլ ոլորտներում
- Առնվազն չորս տարվա համապատասխան մասնագիտական փորձ ծրագրի կառավարման ոլորտում՝ տեղական կամ միջազգային ՔՀԿ-ների հետ
- Աշխատանքային փորձ գենդերային հարցերի ոլորտում
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ
- Թիմը համակարգելու և ճկուն միջավայրում աշխատելու ունակություն
- Ընդգծված միջանձնային և կազմակերպչական հմտություններ
- Գիտելիք կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
- Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն
Դիմելու կարգը
Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը։
Հայտերն ընդունվում են մինչև հաստիքի համալրումը: Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: