Աշխատանքի հնարավորություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից
Ծանոթություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչությունն իրականացնում է պաշտոնատար անձանց գույքային դրության համալիր վերլուծություն։ Վերլուծության արդյունքում վեր են հանվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը համադրվում է եկամուտների, ինչպես նաև տարբեր պետական մարմիններից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ (այդ թվում՝ հարկային և բանկային գաղտնիք կազմող), իրականացվում է ՀՀ քաղաքական կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տվյալների արժանահավատության ու ամբողջականության ստուգում, իրականացվում են օրենքով սահմանված այլ գործառույթներ։
Աշխատանքի վայրը` ք. Երևան
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- Ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից ոլորտներում նվազագույն փորձառություն 0-5 տարի՝ կախված հաստիքից,
- Անգլերեն լեզվի լավ իմացությունը ցանկալի է,
- Տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
- MS Excel ծրագրի լավ իմացություն,
- Վերլուծական հմտություններ,
- Ղեկավար աշխատանքի փորձ (ղեկավար պաշտոնների համար),
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն։
Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, նախաձեռնող, պատասխանատվության մեծ զգացումով, ունենան արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:
Հանձնաժողովն օրենքով ստեղծված մարմին է, որին տրված գործիքակազմով պատրվիրակված է կանխարգելելու մեր երկրում կոռուպցիոն դրսևորումները:
Հետաքրքրված անձինք կարող են հայերեն կամ անգլերեն լեզուներով աշխատանքային կենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 012-77-77-24 հեռախոսահամարով։ Խնդրում ենք նամակի «Թեմա» տողում նշել պաշտոնը, որի համար դիմում եք: