Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 11 հունիսի, 2021
Աշխատանքի հայտարարություն ՀՌԿԿ-Հայաստանի կողմից (դաշտային աշխատանքների համակարգող)
Աշխատանքային պարտականություններ
- Հավաքագրել զրուցավարների և դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ այլ աշխատակազմ։
- Իրականացնել զրուցավարների և դաշտային աշխատանքներում ներգրավված այլ աշխատակազմի պարբերական հավաքագրում, կոնտակտային տվյալների և կենսագրականների թարմացում և պահպանում:
- Կազմել դաշտային աշխատանքների պլան և կազմակերպել դրա արդյունավետ իրականացումը: Պլանավորել, կազմակերպել և մասնակցել հարցազրուցավարների դասընթացին:
- Ամենօրյա ռեժիմով մշտադիտարկել հետազոտությունների շրջանակներում հավաքագրվող տվյալները՝ օգտագործելով IBM SPSS, STATA, կամ այլ համարժեք փաթեթներից մեկը, և MS Excel ծրագիրը: Մասնակցել տվյալների ստուգման և մշակման գործընթացներին:
- Պատրաստել հաշվետվություններ դաշտային աշխատանքների ընթացքի, հնարավոր խնդիրների ու առաջարկված լուծումների մասին, այդ թվում՝ դիտարկելով յուրաքանչյուր հարցազրուցավարի կատարողականը և տրանսպորտային ծախսերը:
- Մասնակցել դաշտային աշխատակազմի պայմանագրերի և վարձատրման գործընթացներին:
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել ստուգայցեր, կազմակերպել հանդիպումներ զրուցավարների հետ և այլն:
Անհրաժեշտ որակավարումներ
- Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում (ուսանողները նույնպես կարող են դիմել),
- IBM SPSS-ի կամ STATA-ի, և MS Excel-ի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու և խելամիտ որոշումներ կայացնելու ունակություն,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Կազմակերպվածություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Տվյալների հետ աշխատելու կարողություն և ցանկություն,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունն առավելություն է),
- Զրուցավարի և/կամ տվյալների հավաքագրման աշխատանքներում ներգրավվածության փորձ (ցանկալի է),
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն,
- Հայաստանի տարածքում ճամփորդելու պատրաստակամություն,
- Պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Մասնագիտական հմտություններ
- տվյալների մշակում
- տվյալների հավաքագրում
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում
- որակի կառավարում
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ [email protected] էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Համակարգող» բառը: Արդյունքների մասին տեղեկացում կուղարկվի միայն նախնական ընտրությունն անցած դիմորդներին:
Աշխատանք