Աշխատանքի հնարավորություն Հարթակ հետազոտական կենտրոնի կողմից․ հարցազրուցավար
«Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը «Շիրակի մարզի բուհերի ուսանողների կարիքների գնահատում» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների․
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Զբաղվածությունը՝ ճկուն աշխատանքային գրաֆիկ
Պարտականություններ.
1․ իրականացնել դեմ առ դեմ հարցումներ ըստ մշակված հարցաթերթերի,
2․մուտքագրել հարցումներից ստացած տվյալները էլեկտրոնային համակարգ,
3․մասնակցել հարցումների արդյունքների ամփոփմանը և առաջարկությունների փաթեթի մշակմանը,
4․մասնակցել ջատագովության աշխատանքներին կազմակերպության անձնակազմի և մենթոր-փորձագետի օգնությամբ։
Պահանջներ.
1․ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
2․համակարգչային հմտություններ,
3․թիմում աշխատելու կարողություններ,
4․պատասխանատվության բարձր զգացում,
5․սովորելու պատրաստակամություն,
6․ճկուն գրաֆիկ։
Աշխատանքային փորձ չի պահանջվում, սակայն դրա առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Հայտերի ներկայացման կարգը․
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ լրացնել կից հայտը։
Ինքնակենսագրականների դիտարկումից հետո կանցկացվի հարցազրույց հայտատուների հետ։
Հարցերի կամ մանրամասների համար կարող եք կապ հաստատել 098 33 28 70 հեռախոսահամարով և կամ ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հայտը հասանելի է այստեղ։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը, «Ռեստարտ» հիմնադրամ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) և «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ն։