Աշխատանքի հնարավորություն Հարթակ հետազոտական կենտրոնի կողմից․ սոցիոլոգ
«Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը «Շիրակի մարզի բուհերի ուսանողների կարիքների գնահատում» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում.
Պաշտոնը՝ |
սոցիոլոգ |
Աշխատանքի վայրը՝ |
Գյումրի |
Աշխատանքի տևողությունը՝ |
3 ամիս |
Դիմելու վերջնաժամկետը՝ |
հունվարի 30 |
Պարտականություններ՝
- հարցման հարցաթերթերի կազմում,
- հետազոտող-հարցազրուցավարների վերապատրաստման իրականացում, հարցաթերթերի կառուցքվածքի, լրացման կարգի ներկայացում,
- հարցումների ընթացքում հետազոտող-հարցազրուցավարների հետ կապի պահպանում և ուղղորդում,
- հարցումների արդյունքների ամփոփում, քանակական և որակական տվյալների վերհանում։
Պահանջներ`
- բարձրագույն կրթություն կամ մագիստրատուրայի ուսանող համապատասխան ոլորտում,
- հայերենի գերազանց իմացություն,
- համակարգչային հմտություններ (Excel, Word),
- կայուն միջանձնային և կազմակերպչական հմտություններ,
- մեծ նվիրում և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- պատասխանատվություն,
- ժամկետների պահպանում։
Աշխատանքային փորձը ցանկալի է։
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի հունվարի 30-ը ներառյալ ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի առարկա բաժնում նշելով «Սոցիոլոգ»: Ինքնակենսագրականների դիտարկումից հետո կանցկացվի հարցազրույց հայտատուների հետ։ Հարցերի կամ մանրամասների համար կարող եք կապ հաստատել 096 876 886 հեռախոսահամարով։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը, «Ռեստարտ» հիմնադրամ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) և «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ն։