Ծրագրերի օգնականի-հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք ՄԻՀԿ-ում
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է ծրագրերի օգնականի և հաղորդակցության պատասխանատուի գործառույթներ համատեղելու հմտություններ և համապատասխան փորձ ունեցող թիմակցի։
Ներգրավվածություն՝ ամբողջական դրույք (աշխատանքային ժամերի ճկունությամբ)
Աշխատանքի սկիզբը` մայիսի 1
Վայրը` Երևան, Զարոբյան 32
Անմիջական ղեկավար՝ ՄԻՀԿ տնօրեն
Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ ապրիլի 21-ը
-
Իրականացնել ադմինիստրատիվ և կազմակերպական բնույթի աշխատանքներ՝ այդ թվում՝ հանդիպումների և միջոցառումների կազմակերպում, լոգիստիկ հարցերի կարգավորում և այլն։
-
Համակարգել ՄԻՀԿ-ի աշխատանքներում փորձնակների և կամավորների ներգրավվումը։
-
Ապահովել ծրագրային փաստաթղթերի ամբողջականությունը և պատրաստել ծրագրային հաշվետվություններ։
-
Ապահովել սոցիալական հարթակներում և ՄԻՀԿ-ի վեբ կայքում նյութերի թարմացումը, պատրաստել կազմակերպության գործունեությանը վերաբերող նյութեր։
-
Մասնակցել ՄԻՀԿ-ի տարեկան ռազմավարության և կազմակերպական այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին։
-
Աջակցել կազմակերպության տնօրենին ՄԻՀԿ-ի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերում։
-
Իր գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցել ՄԻՀԿ-ի թիմի մնացած անդամների հետ և աջակցել նրանց աշխատանքներին։
Ակնկալվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ընթացիկ) կամ վերապատրաստում մարդու իրավունքների, հանրային քաղաքականության, հանրային կառավարման, մենեջմենթի, սոցիոլոգիայի կամ հարակից այլ ոլորտներում,
-
Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
-
Անգլերեն լեզվի գրավոր գերազանց իմացություն,
-
ՏՏ գիտելիքներ, գրաֆիկական դիզայնի գործիքներին տիրապետումը կդիտվի որպես մրցակցային էական առավելություն։
Ակնկալվող հմտություններ
-
Կազմակերպական գերազանց հմտություններ,
-
Պատասխանատու և նախաձեռնող գործելաոճ,
-
Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
-
Ստեղծագործական մտածողություն,
-
Աշխատանքային ժամկետների խստիվ պահպանում։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալը՝
-
Ինքնակենսագրական (PDF ձևաչափով),
-
Ձեր մասնագիտական որակավորումներից և կարողություններից լավատեղյակ կոնտակտային երկու անձանց տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածություն, հեռախոսահամար, էլ․փոստի հասցե),
-
Հակիրճ ուղեկցող նամակ (DOCX ձևաչափով), որը կփաստի հաստիքի պահանջներին Ձեր համապատասխանելիությունը։
Հայտերի ներկայացման համար խնդրում ենք գրել [email protected] էլ․ փոստին։
Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին , ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցների իրականացման նպատակով։
Ընտրված մասնագետը պետք է հարգի և իր աշխատանքներում պահպանի կազմակերպության արժեքները։
Կազմակերպության մասին
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող արդիական և բազմաոլորտային հետազոտությունների իրականացմամբ և իրավունքահենք ռեֆորմների ջատագովությամբ։
Կազմակերպության գործունեությունը մանրամասն ներկայացված է ՄԻՀԿ կայքում։