Աշխատանքի հնարավորություն ՓԻՆԿ Արմենիայի կողմից․ համայնքային պատասխանատու
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Համայնքային պատասխանատու (2 հաստիք)
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ մարզեր, Հայաստան
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Կրթությունը կամ վերապատրաստումը սոցիալական աշխատանք մասնագիտությամբ կամ օգնող մասնագետների այլ որոտներում կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը սոցիալական աշխատանքի, օգնող մասնագետների կամ հաղորդակցության ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպչական և համագործակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- MS Office-ի իմացություն
- Համակարգչային այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Մարզային գրասենյակի համայնքային աշխատանքի իրականացում ու խորհրդատվության տրամադրում
- Մարզային գրասենյակի թիմի համակարգում, ադմինիստրատիվ աշխատանքներին աջակցություն
- Միջոցառումների, խմբային աշխատանքների պլանի մշակում և իրականացում, մասնակցություն, հրապարակումների տարածում
- Շահառուների հետ կապի պահպանում
- Թեժ գիծ ծառայության համակարգում, կարիքի դեպքում զանգերի փաստաթղթավորում և շահառուների ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ
- Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ ծառայության տեսակի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 5-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Համայնքային պատասխանատու»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: