Աշխատանքի հնարավորություն Քաղաքական Երկխոսության կողմից․ ծրագրի ղեկավար
Պաշտոն՝ ծրագրերի ղեկավար
Բացման օրը՝ մարտի 10, 2023
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 31, 2023
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք՝ աշխատանքային ճկուն գրաֆիկով
Աշխատանքի նպատակը՝
Մենք փնտում ենք փորձառու և նախաձեռնող անհատի՝ մեր փոքր թիմին միանալու համար, որը կղեկավարի Քաղաքական երկխոսության աշխատանքը՝ համակարգելով ծրագրի գործողությունները։ Գործադիր տնօրենին զեկուցելով՝ նա կաշխատի հիմնադիրների հետ, կաջակցի ծրագրերի անձնակազմին Քաղաքական երկխոսության ընթացիկ ծրագրերը մշակելու և իրականացնելու հարցում, ինչպես նաև իր ներդրումը կունենա ֆոնդհայթայթման գործընթացում։
Հիմմնական պարտականությունները՝
-
Տարբեր ծրագրերի կառավարում՝ ներառյալ սերտ համագործակցություն ծրագրի անձնակազմի, շահագրգիռ կողմերի, Քաղաքական երկխոսության ղեկավարության և շահառուների հետ
-
Գնահատել կազմակերպության առաջընթացը և բացահայտել ծրագրին առնչվող էական հնարավորություններն ու ռիսկերը
-
Վերահսկել ծրագրի բոլոր ասպեկտները՝ ներառյալ բյուջեն, ժամկետները, պայմանագրերը
-
Ղեկավարության հետ համագործակցելով՝ սահմանել ծրագրի շրջանակը, նպատակներ ու արդյունքները, որոնք համապատասխանում են կազմակերպության նպատակներին
-
Ղեկավարել ծրագրային թիմը և համոզված լինել, որ այն աշխատում է առաջնահերթ խնդիրների վրա և կատարում է ծրագրի պայմանագրերով սահմանված բոլոր պարտավորությունները
-
Մասնակցել ծրագիր գրելու գործընթացին
-
Ապահովել ժամանակին և բարձրորակ հաշվետվությունների ներկայացումը դոնորներին
-
Հետևել ծրագրի ծախսերին և իրականացմանը՝ զեեկուցելով այն ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում
-
Ապահովել աշխատանքի համապատասխանությունը դոնորների արժեքներին, ընթացակարգերին և գնումների քաղաքականությանը
-
Տնօրենի հետ կիսել դոնորների հետ հաղորդակցության և ֆոնդհայթհայթման վերաբերյալ քննարկումների ժամանակ կազմակերպության ներկայացման պարտականությունները
Անհրաժեշտ որակավորումները՝
-
Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է ծրագրերի կառավարում քաղաքացիական հասարակության ոլորտում, կամ այլ զուգահեռ ոլորտներում, որը կներառի ծրագրի մշակման և իրականացման բոլոր ասպեկտները
-
Բակալավրի աստիճան հումանիտար կամ այլ հասարական գիտությունների ոլորտում
-
Դոնորների հետ աշխատելու փորձ, մասնավորապես՝ արագ վերլուծելու, հասկանալու տարբերակելու և պահանջները ներկայացնելու հմտություններ
-
Առաջնորդելու ուժեղ հմտություններ՝ ապացուցված տարբեր թիմերի աշխատանքների հաջող համակարգմամբ
-
Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն (պարտադիր)
-
Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, բարեփոխումների, քաղհասարակության և երկրի այլ զարգացումների վերաբերյալ հստակ ըմբռնում
Վարձատրություն՝
Մրցունակ աշխատավարձ՝ տվյալ պաշտոնին համապատասխան անհրաժեշտ փորձի, կրթության և այլ որակների առկայության դեպքում
Ինչպես Դիմել՝
Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն համառոտ ուղեկցող նամակ և CV՝ բացատրելով, թե ինչու է իրենց փորձը համապատասխանում սույն պաշտոնին։ Նամակն ու CV-ն պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին։