Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 06 սեպտեմբերի, 2021
Աշխատանքի հնարավորություն Քաղաքական Երկխոսություն ՀԿ-ի կողմից․ Ծրագրերի Համակարգող
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը փնտրում է ծրագրերի համակարգողի։
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը՝ «Քաղաքական երկխոսություն», Թումանյան 29
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.09.2021
Աշխատանքի սկիզբը՝ 01.10.2021
Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականություններ՝
- Ծրագրերի ընթացքի և գործողությունների պլանավորում և իրականացման որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողություն,
- Ծրագրային փաստաթղթերի և ծրագրերի ընթացիկ ու վերջնական արդյունքների վերլուծություն և ամփոփում, հաշվետվությունների, զեկույցների պատրաստում
- Աշխատակազմի աշխատանքի արդյունավետության ապահովում, այդ թվում՝ հանդիպումների, ժողովների կազմակերպում, արտաքին գործընկերների հետ համագործակցության և հաղորդակցության ապահովում,
- Ծրագրերից բխող հաղորդագրությունների պատրաստում և տարածում,
- Նոր ծրագրերի կազմանն ու ներկայացմանն աջակցություն,
- Այլ անհրաժեշտ գործողությունների իրականացում:
Պահանջվող հմտություններ և որակավրումներ՝
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման ոլորտում
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS office)
- Ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
- Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում
- Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
- Պատկերացում/հետաքրքրություն քաղաքական և հասարակական ոլորտի արդի հիմնախնդիրների մասին
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (motivation letter) [email protected] հասցեին մինչև 2021 թ. սեպտեմբերի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրերի համակարգող վերնագիրը:
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Աշխատանք