Դրամաշնորհների կառավարչի աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ-ում
Պաշտոնը` դրամաշնորհների կառավարիչ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին:
Աշխատանքային գործառույթներ
Կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական օրենսդրության և շնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան, մասնավորապես`
Ֆինանսական հոսքերի կառավարում/վերահսկողություն
- կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը և այլն
- ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը
- իրականացնել կազմակերպության կողմից ստացված/տրված դրամաշնորհների/ենթադրամաշնորհների ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն՝ ապահովելով ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջներին
- ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում
- վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության
- հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ
- ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար
Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում
- մշակել/թարմացնել Կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը
- մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների
- աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը
- մշակել/թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն) և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն
Հաղորդակցություն
- կազմակերպել/անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝ ներկայացնելով շնորհատու և կազմակերպության պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին ֆինանսական մասով
- ապահովել պատշաճ հաղորդակցություն դրամաշնորհատուների/ենթադրամաշնորռահու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ, ինչպես նաև ԹԻՀԿ ծրագրային թիմերի հետ
- տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում
- դրամաշնորհների կառավարման առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ
- բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ
- հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ
- տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- հայերենի և անգլերենի իմացություն
- Excel-ի գերազանց իմացություն, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի
- ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը պարտադիր է
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
- շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- պատասխանատվության բարձր զգացողություն
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի20-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «դրամաշնորհների կառավարիչ» բառը:
Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով: