Աշխատանքի հնարավորություն Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի կողմից․ դրամաշնորհների ղեկավար
Պաշտոնը՝ Դրամաշնորհների ղեկավար
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույքաչափ/40 ժամ/
Աշխատանքի սկիզբը՝ Դեկտեմբեր 1, 2021թ․
Վայրը՝ Ք․ Երևան
Անմիջական ղեկավար՝ Ծրագրի ղեկավար
Աշխատանքային գործառույթներ
Կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական օրենսդրության և շնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան, մասնավորապես`
Ֆինանսական հոսքերի կառավարում/վերահսկողություն
- Կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը և այլն։
- Ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը։
- Իրականացնել կազմակերպության կողմից ստացված/տրված դրամաշնորհների/ենթադրամաշնորհների ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն՝ ապահովելով ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջներին։
- Ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում։
- Վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության։
- Հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ։
- Ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար։
Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում
- Մշակել/թարմացնել կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը։
- Մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների։
- Աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը։
- Մշակել/թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն) և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն։
Հաղորդակցություն
- Կազմակերպել/անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝ ներկայացնելով շնորհատու և կազմակերպության պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին ֆինանսական մասով։
- Ապահովել պատշաճ հաղորդակցություն դրամաշնորհատուների/ենթադրամաշնորռահու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ։
- Տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին։
Դրամաշնորհների ղեկավարին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում։
- Դրամաշնորհների կառավարման առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ։
- Բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ։
- Հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ։
- Տարբեր տեսակի դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն։
- Հայերենի և անգլերենի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Excel-ի գերազանց իմացություն, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի։
- ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը պարտադիր է։
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ։
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն։
- Խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ։
- Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացողություն։
Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, երաշխավորագրող 2 կազմակերպությունների կամ նախկին ղեկավարների կոնտակտներ/հեռախոս, էլ․հասցե/,մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին՝ առարկայի մեջ նշելով «Դրամաշնորհների ղեկավար» բառը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալմշակութային և օրենսդրական դաշտերի վրա: