Աշխատանքի հնարավորություն Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի կողմից․ ծրագրի օգնական
Պաշտոնը՝ ծրագրի օգնական
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույքաչափ/40 ժամ/
Աշխատանքի սկիզբը՝ Դեկտեմբեր 1,2021թ․
Վայրը՝ Ք․ Երևան
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար Աշխատանքի նկարագրություն
Ծրագրի օգնականի պարտականություններն են՝
- Աշխատել նախագծերի և ծրագրերի պատշաճ իրականացման համար՝ ծրագրի ղեկավարի և կազմակերպության թիմի հետ համատեղ։
- Համագործակցել ծրագրի ողջ թիմի հետ՝ նպաստելով ծրագրի իրականացմանը։
- Կազմակերպել և վերահսկել ժամանակացույցերը և համոզվել, որ վերջնաժամկետները պահպանվում են։
- Արդյունավետ կերպով համակարգել թիմի ներսում, ինչպես նաև, գործընկերների և խորհրդատուների հետ աշխատանքները։
- Թարմացումների մասին բանավոր և գրավոր զեկուցել ղեկավարությանը:
- Հետևել ծրագրի գործողությունների իրականացմանը։
- Կատարել անհրաժեշտ ադմինիստրատիվ առաջադրանքներ, ինչպիսիք են հետազոտությունները և էլ․ նամակագրությունը։
- Ցուցաբերել նվիրվածություն կանանց իրավունքների և հավասարության համար աշխատելիս, պահպանել գաղտնիության և անխտրական վերաբերմունքի և լեզվի սկզբունքները։
Ծրագրի օգնականին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝
Բակալավրի աստիճանի կրթություն մարդու իրավունքների, կառավարման ոլորտներում։
Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ոչ առևտրային ոլորտում կամ սոցիալական ծրագրերում։
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
Հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
Հնարավոր խնդիրները արագ լուծելու կարողություն։
Համակարգչային գերազանց հմտություններ, ներառյալ Microsoft Office Suite-ի հետ աշխատելու փորձ։
Թիմի հետ համատեղ աշխատելու կարողություն։
Դրական և խրախուսող անհատականություն։
Ինքնուրույն, կամ քիչ վերահսկողությամբ աշխատելու կարողություն։
Ծրագրի օգնականը պետք է լինի մոտիվացված, ինչպես նաև, դրսևորի աշխատանքային ճիշտ վարվելակերպ։
Ծրագրի օգնականը պետք է լինի հուսալի, վստահելի և նվիրված թիմի հաջողություններին։
Ծրագրի օգնականը պետք է դրսևորի կազմակերպչական հմտություններ և առաջադրանքների կատարմանը առաջնահերթություն տալու կարողություն։
Վերջնաժամկետներին հետևելու և անհրաժեշտ դեպքում մեծ ծավալի աշխատանք կատարելու կարողություն։
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին` առարկայի մեջ նշելով «ծրագրի օգնական» բառը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալմշակութային և օրենսդրական դաշտերի վրա: