Աշխատանքի հնարավորություն «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ի կողմից․ հետազոտող կամ հետազոտական կազմակերպություն
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականցվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն փնտրում է հետազոտող կամ հետազոտական կազմակերպություն, որը կիրականացնի հետազոտություն:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ-ում տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև պետական մարմինների արձագանքն այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հետազոտության իրականացման ժամանակահատվածն է՝ ապրիլի 15– օգօստոսի 15 2022թ․։
Հետազոտողը կամ հետազոտական թիմը պետք է՝
● Մշակի հետազոտության մեթոդաբանություն, այդ թվում ՝ գործիքակազմ։
● Իրականացնի դաշտային աշխատանքներ։
● Վերլուծի ստացված տեղեկատվությունը և մշակի հետազոտության վերլուծություն – զեկույց՝ ամփոփելով հիմնական փաստերն ու օրինաչափությունները, և հանդես գա առաջարկներով։
● Ներկայացնի հետազոտության անգլերեն անոտացիան։
● Հանրային միջոցառման ժամանակ ներկայացնի հետազոտության արդյունքները։
● Ներկայացնի ընթացիկ հաշվետվություն ծրագրի համակարգողին իրականացված աշխատանքների մասին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ․
● Սոցիոլոգիայի կամ մարդու իրավունքների ոլորտում մագիստրոսի աստիճան:
● Նվազագույնը երեք տարվա հետազոտական աշխատանքի փորձ, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքերի և գենդերային հիմնախնդիրների ոլորտում։
● Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
● Զգայունություն գենդերային հիմնախնդիրների, մարդու իրավունքերի մասնավորապես՝ տեղահանված անձանց թեմայի նկատմամբ:
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն (անհատի դեպքում), կազմակերպության դեպքում՝ հիմնական հետազոտողների CV-ները, կատարված հետազոտությունների, հոդվածների հղումները (առնվազն 2 աշխատանք, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի թեմայով) և գնառաջարկ, էլ․հասցեին՝ [email protected] նամակի վերնագրում նշելով հետազոտողի թափուր հաստիք:
Դիմումների վերջնաժամկետը 2022թ․ ապրիլի 7-ն է:
Հարցերի դեպքում գրել մեր Ֆեյսբուքյան էջին՝ «Կանանց կենտրոն․ Շուշի»: